160330145004-erdogan-jihadi-european-states-intv-amanpour-00004002-exlarge-169Araratnews.am-ը գրում է.

Թուրքիայի դատարանն արդարացրել է նախագահ Էրդողանին վիրավորելու մեջ մեղադրվող «Թոշակառուների արհմիության» Չորումի մասնաճյուղի ղեկավար Էրթողրուլ Ալփերին:

Ըստ թուրքական Diken.com.tr լրատվական կայքի` ավելի վաղ Ալփերը Cumhuriyet ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարի և լրագրող Էրդեմ Գյուլի ձերբակալությունը քննադատելիս ասել էր.

«Դյունդարը և Գյուլը ձերբակալվել են ոչ թե Թուրքիայի Հանրապետությանը, այլ Էրդողանի բռնապետությանը ծառայող դատախազի պահանջով և ձերբակալվել նույն գաղափարախոսության ջատագով դատավորի կողմից»:

Դատարանը Էրդողանի հասցեին ասված «բռնապետ» արտահայտությունը համարել է ոչ թե վիրավորանք, այլ քննադատություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել