Картинки по запросу առաջնագիծՏևական ժամանակ է, ինչ ադրբեջանական կողմը հետևողականորեն իր սահմանային ռազմական վիճակի մասին պաշտոնական հաղորդագրություններում նշում է, որ Հայկական կողմը կրակ է իրականացնում ՀՀ տարածքից՝ Նոյեմբերյան, Բերդ և Իջևան, ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմը միտումնավոր տարածում է պաշտոնական սուտ հաղորդագրություն՝ այդպիսով հետագայում իրեն ապահովագրելով և արդարացնելով վերոնշյալ շրջանների սահմանամերձ բնակավայրերի վրա կրակ իրականացնելու փաստը: Մենք պետք է հանդես գանք պատասխան հայտարարությամբ, որով փաստենք, որ ՀՀ պետական սահմանից դեպի ադրբեջանական կողմ կրակ չի իրականացվում: Սա մեզ համար շատ կարևոր խաղաղթուղթ է, որին ուշադրություն չենք դարձնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել