Картинки по запросу սուրբ գիրքՄեծ պահք, օր երրորդ

-Ծոմի օ՛ր նշանակեք, աղո՛թք կազմակերպեք, հավաքե՛ք ծերերին, երկրի բոլոր բնակիչներին ձեր Աստծո Տանը և աղոթե՛ք Տիրոջն անկեղծ սրտով։
Վա՛յ ինձ, վա՛յ ինձ, վա՛յ ինձ այն օրը, որովհետև մոտ է Տիրոջ օրը. թշվառություն թշվառության վրա պիտի հասնի։ Ձեր աչքերի առաջ պակասեցին կերակուրները, ձեր Աստծո տնից՝ ուրախությունն ու խնդությունը։
Խայտացին երինջներն իրենց մսուրների մեջ, ապականվեցին գանձերը, տապալվեցին շտեմարանները, քանի որ ցորենը խորշակահար եղավ։ Ի՞նչ ամբարեմ նրանց մեջ։ Լացեցին նախիրների խմբերը, որովհետև նրանք արոտ չունեին, և ոչխարների հոտերը սատկեցին։
Քեզ եմ աղոթում, Տե՛ր, որովհետև հուրը սպանեց անապատի գեղեցկությունը, բոցը լափեց ագարակի յուրաքանչյուր ծառ, վայրի կենդանին քեզ նայեց, քանի որ ցամաքեցին ջրի վտակները, և հուրը կերավ անապատի գեղեցկությունը։
(Հովելի մարգարեություն 1:14-20)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել