1989 թ. հունիսի 16-ին Ուկրաինայի Խմելնիցկի քաղաքում ծնվել է Օքսանա Բոնդարչուկը: Տեսնելով փոքրիկին՝ բժիշկները ցնցվել են. աղջկա ոտքերի մեծ մասը բացակայել է, ձեռքերն էլ են դեֆորմացված եղել:

Այդ ամենի պատճառ համարել են Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի հետևանքները: Օքսանայի ծնողները հրաժարվել են երեխայից, նա մանկատանն է ապրել: Այնտեղ փոքրիկի կյանքը դժվար է եղել. հասակակիցները մշտապես ծաղրել են նրան:

Աշխատողները նույնիսկ չեն ցանկացել Օքսանային ընդգրկել որդեգրման գրանցամատյանում, քանի որ չեն հավատացել, որ ինչ-որ մեկը կցանկանար հիվանդ երեխա ունենալ:

Բայց նրանք սխալվել են… Որոշ ժամանակ անց մանկատուն է զանգահարել Գեյ Մասթերսը՝ լոգոպեդ ամերիկյան Ցինցինատիից:

Նա տեսել է Օքսանայի լուսանկարը և անմիջապես հասկացել է, որ նա իր ապագա դուստրն է: Դրանից կարճ ժամանակ անց Գեյը գնացել է աղջկա հետ ծանոթանալու:

Ճիշտ է, Ուկրաինայի օրենսդրության պատճառով փոքրիկը ևս 2 տարի սպասել է, մինչև իրեն որդեգրեն: Նա ամեն օր վախեցել է, որ Գեյն այլևս չի վերադառնա, բայց կինը պարբերաբար ուղարկել է տան լուսանկարները, որտեղ պետք է ապրեր Օքսանան:

ԱՄՆ տեղափոխվելուց հետ նոր ծնողներն առաջին հերթին զբաղվել են աղջկա առողջությամբ: Շատ բարդ վիրահատությունից հետո բժիշկները կարողացել են աղջկա ձեռքերի գործառույթը մոտեցնել նորմալի:

Ոտքերը ստիպված են եղել անդամահատել:

Աղջիկն արագ սովորել է օգտվել պրոթեզներից և մի քանի տարի անց հաճույքով չմուշկ է քշել: Օքսանայի իսկական կիրքն է դարձել թիավարումը:

Աղջիկը կարողացել է պարալիմպիական սպորտի իսկական լեգենդ դառնալ:

Օքսանան մեդալների է արժանացել Լոնդոնի 2012 թ. ամառային Պարալիմպիադայի թիավարության մրցումներում:

Ավելին՝ 2 տարի անց Սոչիի ձմեռային Պարալիմպիադայի ժամանակ Օքսանան մրցանակակիր է դարձել լեռնադահուկային մրցույթում:

     

Աղջկա ժողովրդականության աճից հետո մի սպորտային ամսագիր Օքսանայի հրաշալի էրոտիկ ֆոտոշարք է պատրաստել՝ ցույց տալով նրա երիտասարդության ողջ գեղեցկությունը և ուժը:

Չնայած իր ցավոտ անցյալին՝ Օքսանան սիրում է իր հարազատ երկիրը:

Նա բազմիցս այցելել է Ուկրաինա, որտեղ շատերը նրան իսկական հերոսուհի են համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել