Պարոնոիդալ շիզոֆրենիայով տառապող Իլհամ Ալիևը և նրա ենթակաները հասել են նրան, որ տարրական ահաբեկչության են ենթարկում ազերի որոշ լրագրողների և ԶԼՄ-ների, ովքեր փետրվարի 25-ի դիվեսիոն փորձի մասին լուսանկարները և տեսանյութերը վերցրել են հայկական ԶԼՄ-ներից և վերահրապարակել սեփական կայքերում։
Այսօր Ադրբեջանի Գլխավոր դատախազություն է «հրավիրվել» «Azərbaycan 24» կայքի գլխավոր խմբագիր Էլգյուն Իբրահիմովը, ում նախազգուշացրել են, որ վերջինս, իր կայքի YouTube-ի էջում տեղադրելով լեշացած ազերի ասկյարներին պատկերող տեսանյութը, կատարել է ամենասարսափելի հանցագործությունը՝ պետական գաղտնիք է բացահայտել։ Նրանից ոչ միայն պահանջել են հեռացնել այդ տեսանյութը, այլև նախազգուշացրել են, որ հաջորդ անգամ նրա հետ քաղաքավարի էլ չեն վարվի։
Այս ամենում ամենահետաքրքիրն այն է, որ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունն Էլգյուն Իբրահիմովին ոչ թե մեղադրել է «թշնամու ապատեղեկատվությունը» տարածելու և առանց ՊՆ-ի թույլտվության բանակի մասին տեղեկատվություն հրապարակելու, այլ պետական գաղտնիքը բացահայտելու մեջ։ Այսինքն՝ այն, ինչ գաղտնիք է ադրբեջանցիների համար, բացահայտ տեղեկություն է ողջ հայության և համաշխարհային հանրության համար։ Կարելի է ասել, որ ՀՀ քաղաքացիների 99%-ը տեղյակ է Ադրբեջանի պետական գաղտնիքներին։
Ուրախ եմ, որ այս հայտարարությամբ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը ընդունել է, որ արցախյան կողմի հրապարակած տվյալները կեղծիք չեն, ճշմարտություն են, բայց գաղտնիք է։
Ազերի իրավապահները և հատուկ ծառայության ներկայացուցիչները այս ինֆորմացիոն դարում, երբ, օրինակ, Կալիֆոռնիայում տեղի ունեցած հանցագործության մասին ամերիկյան ԶԼՄ-ներում տպագրված տեղեկությունը միանգամից իմանում են աշխարհի բոլոր անկյուններում, փորձում են ազերիներից թաքուն պահել իրենց բավականին անհաջող դիվերսիոն փորձի մասին տեղեկությունը և այդ ամենի մասին պատմող հայկական կողմի պատրաստած տեսանյութերը։
Իլհամ Ալիևի համար աղետ է ընդունել այն փաստը, որ մի վայրկյանում ալամ աշխարհի, ինչպես ինքն է ներկայացնում, հզորագույն ադրբեջանական բանակը տվել էր այդքան զոհ, որոնցից վեցի լեշերը երկու օր էլ շպրտված էին «չեզոք գոտում»։ Ադրբեջանի իշխանությունները մինչև հիմա համոզված են, որ ադրբեջանական հասարակությունն այնքան պրիմիտիվ է, որ բացի ադրբեջանական կայքերից՝ ուրիշ ոչ մի կայք, հատկապես թշնամական Հայաստանի կայքերը չի դիտում ու չի էլ կարող դիտել ու տեսնել, թե իրականում քանի ազերի ասկյար էր զոհվել։ Հենց այդ հանգամանքից ելնելով էլ՝ Ադրբեջանի ՊՆ-ն մինչև վերջ ստեց՝ հրապարակելով 5 ոչնչացված ասկյարի մասին տվյալներ, այն դեպքում, երբ արցախյան կողմի հրապարակված տեսանյութում շատ պարզ կարելի է հաշվել 6 ասկյարի լեշ։
Հ.Գ. Ադրբեջանի բռնապետը սիրում է «ջայլամային» քաղաքականություն վարել։ Գլուխը մտցնում է ավազի մեջ ու ոչինչ չտեսնելով մտածում, որ կողքիններն էլ ոչինչ չեն տեսնում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել