Ուսումնասիրելով ազգային վիճակագրական ծառայության տվյալները՝ կարելի է փաստել, որ Հայաստանում այս տարվա հունվար ամսին արտադրվել է 1 մլն 831.2 հազար լիտր կոնյակ։

Եթե համեմատենք այս ցուցանիշը 2016 թվականի համանման արդյունքների հետ, ապա կփաստենք, որ 2017-ին արտադրության ծավալներն աճել են 187.5 տոկոսով կամ մոտ 2.9 անգամ։

Հիշեցնենք, որ կոնյակի արտադրության դրական միտումը նկատվում էր դեռևս 2016-ին, երբ այդ տարվա ցուցանիշները 27%-ով գերազանցել էին մեկ տարի վաղեմություն ունեցող արտադրության արդյունքներին:

No automatic alt text available.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել