Картинки по запросу azerbaijanՎերջին օրերին առաջնագծում խայտառակ պարտություն կրելուց հետո ադրբեջանական կողմին մնում էր հույսը դնել պատվազուրկ նախկին գնդապետերի վրա, որոնք այժմ կենդանի են մնացել զուտ այն պատճառով, որ ժամանակին հասցրել են Արցախից փախչել ու հիմա նվեր ստացած գնդապետի ուսադիրներով հայտարարություններ են անում:

Ուղղակի սրանց արած հայտարարությունն անգամ անձամբ Զաքիր Հասանովի ու Իլհամ Ալիևի մոտ է ծիծաղ առաջացնում: Առաջինը խոսում էր հայկական կողմի դիվերսիայի մասին, սակայն այնպիսի վայր էր մատնանշում, որտեղ նույնիսկ մեկ փամփուշտ չի ընկել վերջին օրերին: Հիմա էլ մեկը հայտնվել, հիշել է երիտասարդ տարիները ու հայտարարում է, որ ադրբեջանական կողմն ունի վերջին մեկ ամիսների ընթացքում հայկական կողմի դիվերսիա կատարելու տեսանյութեր:

Բոլորս լավ գիտենք, որ ադրբեջանական կողմը, եթե այդպիսի գոնե կեսվայրկյանանոց տեսանյութ ունենար, ապա նույն օրը դա կհրապարակեր: Հիմա Ադրբեջանի ՊՆ-ին մնում է աշխատանքի հայտարարություն տարածի՝ փնտրվում են լավ մոնտաժնիկներ, փողը խնդիր չի:

Պատերազմի ժամանակ սկի այդ գնդապետերը չկարողացան ձեզ օգնեն, հիմա էլ իրենց հայտարարություններով նոր գլխացավանքի մեջ են քցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել