Ինչպես է երևում Երևանիցս, որ ընտրությունները կրնկակոխ հետապնդում են նրան: Ահա ձնծաղիկի հետ զուգահեռ, ձնծաղկի պես բացվում են նախընտրական շտաբերը, առվարձանների կիասահանցավոր <քուչեքում> ձևավորվում են կիսագանգսթերական խմբավորումները, որոնք շարունակելու են իրենց գոյությունն ու առաքելությունը միչև ընտրությունների ավարտը: Նրանցից ոմանք, վայելելով հարևաններ հարգանքը, ոմանք էլ կատարյալ վախի մթնոլորտ ստեղծած, զբաղվում են իրենց կուսակցությունների կողմից հանձնարարված <տնային աշխատանքների> ճշգրիտ կատարմամբ:

Առհասարակ դեմոկրատիվ պետությունում ընտրական մոդելը կիրառվում է այն համոզմունքով, որ ընտրությունից ընտրություն պետք է ձևավորվի ավելի գործունյա ու ազգանվեր խորհրդարան, քարոզարշավի ընթացքում կուսակցությունները պետք է ոչ թե բաժանեն ալյուր  կամ հինգազարական դրամ, այլ հենց ժողովրդին ներկայացնեն իրենց ռեֆորմային ծրագրերն ու կրեատիվ քաղաքական-կառուցողական մոտեցումները: Ցավոք հայկական իրականության մեջ ընտրությունները ասոցացվում են միայն շահադիտական նախապայմաններով: Ժողովուրդին հարկավոր է օդից գումար, թեկնածուներին ժողովրդի ձայնը: Ստացվում է այսպիսի մի տիղմային իրավիճակ: Հասարակութունը շահավետ է համարում այն, որ չորս տարին մեկ կարող է օգտվել դեպուտատների դրամապանակների պարունակությունից, դեպուտատներն էլ պատրաստ են ցանկացած քայլի գնալ հանուն չորս տարվա դրամապանակներ լցնելու: Իսկ ուր կորան ազգի չորսամյա ապագա կերտելու  գաղափարները: Միթե ժողովուրդը տեղեկանում է կուսակցությունների նախընտրական ծրագրերով, կամ եթե այն գոյություն ունի, միթե ընդամենը մի քանի հազար օրինակով տպագրված գիտաֆանտաստիկ ժանրի բուկլետներ չեն: Եթե մայրաքաղաքում որոշես օգտվես տաքսիներից և եթե քեզ բախտ վիճակվի վարորդը շփվող ինդիվիդում լինի ապա կստացվի հետևյալ ժողովրդական գաղափարախոսական պատկերը: ԲՀԿ` պարոն Ծառուկյանը ժողովրդական մարդ է, բարերար է, ընտրություններին էլ ոնց էլ լինի կօգնի մեզ, ՀՀԿ` դե եթե <թափով մեշկա> պետք անպայման էն կլոր հանրապետականի մեդալը պիտի կաստյումիտ կպած լինի, ՀԱԿ`եթե մեկա իրանք էլ  գան նույննա լինելու: Ահա այսպիսին է մեր կուսակցությունների գաղափարախոսական աշխատանքների արդյունքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել