Ադրբեջանական հաքերները վերջին մեկ տարվա ընթացքում սկսել են թիրախավորել հայկական Ֆեյսբուքի օգտատերերին: Վերջին ամսվա ընթացքում կոտրվել են հարյուրավոր պրոֆիլներ:

Ինչի՞ համար են իրենք դա անում: Հիմնականում, որ գան ու գրեն Ya zdes։ Սակայն նաեւ ավելի խելացի են օգտագործում կոտրած պրոֆիլները: Օրինակ՝ ռազմական գործողությունների ժամանակ իբր հայերի անունից տարածում են կեղծ տեղեկատվություն, օրինակ՝ իբր հայկական կողմը ծանր մարտական կորուստներ ունի:

Իսկ ինչպե՞ս են իրենք դա իրականացնում, ինչպե՞ս են կորտում պրոֆիլները: Իրականում, ֆեյսբուքյան պրոֆիլը կոտրելը բավականին բարդ գործ է: Եվ կոտրում են ոչ թե Ֆեյսբուքը, այլ օգտատիրոջը: Ամենաընդունված ձեւը ֆիշինգն է, այսինքն՝ ձեւ, երբ մարդ ինքն իր ձեռքով նվիրում է իր գաղտնաբառը հաքերներին:

Ամենաթարմ ադրբեջանական տարբերակը: Տարածում են հղում ֆեյսբուքյան հավելվածի (application) վրա: Դա կարող է լինել խաղ, թեստ ու նման մի բան: Կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ սղմողը հայտնվում է նոր էջում, ուր իրեն առաջարկում են ներմուծել նորից իր մուտքանունը եւ գաղտնաբառը: Եվ, վուալյա, դուք ինքներդ նվիրեցիք ձեր գաղտնաբառը ադրբեջանցի հաքերին:


Երբեք մի մուտքագրեք ձեր գաղտնաբառերը կողմնակի հավելվածներում: 



Կամ ձեզ զգուշացնում են, որ ձեր էջը կարգելափակվի, եթե դուք կարգելափակվեք: Իբր Ֆեյսբուքի անվտանգությունն է ձեզ դիմում: Ու կրկին առաջարկում են գնալ հղումով ու մուտքագրել մուտքանունն ու գաղտնաբառը:

Ֆեյսբուքը ձեզ երբեք չի դիմի մեկնաբանության ձեւով: Դուք կստանաք ներքին հաղորդագրություն: Ու կրկին ձեզանից չեն ուզենա ներմուծել գաղտնաբառը այլ կայքի վրա:
 
 
Որպեսզի ձեզ չկարողանան կոտրել, հետեւեք մի քանի հեշտ, բայց ազդեցիկ քայլերի, որոնք նկարագրված են այստեղ՝ «Ինչպես պաշտպանել Ֆեյսբուքի հաշիվը»:
Ընդհանուր համացանցում անվտանգ լինելու համար կարող եք ներբեռնել «Անձնական Կիբերանվտանգության Հիմունքները» գիրքս: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել