Image may contain: 1 personԹուրքական EJDER մոդիֆիկացված զրահամեքենաները շուտով տրամադրվելու են Վրաստանի զինված ուժերին։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի ԳՇ պետ Վլադիմիր Չաչիբայան։
Վրաստանի պաշտպանության նախարարն ու ԳՇ պետն այցելել են Վազիանի ռազմակայան, որտեղ հետևել են EJDER-ի փորձարկումներին։
ԶԼՄ-ների տվյալներով՝ Թուրքիան Վրաստանին է տրամադրելու 100 այդպիսի զինտխենիկա։
Բրյուսելում վերջերս տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի ու Թուրքիայի նրա գործընկեր Ֆիքրի Ըշիքի հանդիպումը, որտեղ քննարկվել է Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի եռակողմ ռազմական համագործակցության հարցը։

Մայիսին Թբիլիսիում տեղի կունենա Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը, որտեղ նախատեսվում է ստորագրել եռակողմ համագործակցության հուշագիր։

Անկարայի ու Թբիլիսիի համագործակցությունն ընդգրկում է բոլոր ոլորտներն ու 2017թ.-ն առանցքային է լինելու երկու պետությունների հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից։ Ավարտին է հասցվելու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին. դա զբոսաշրջային, տարանցման, ապրանքաշրջանառության մեծացման համար նոր հնարավորություններ է ստեղծելու։ Բացի այդ՝ Հարավային գազային միջանցքի կյանքի կոչման շնորհիվ կասպիական գազն ու նավթը Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա միջանցքով դուրս է գալու եվրոպական և այլ շուկաներ։

Դրան զուգահեռ՝ Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան նպատակ ունեն ընդլայնելու համագործակցությունը նաև ռազմական ոլորտում։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նախորդ տարի Գաբալայում հայտարարել է, որ առաջիկայում Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն:
Էներգետիկայի, տրանսպորտի, լոգիստիկայի առումով Թուրքիան ու Վրաստանը զգում են միմյանց կարիքըՎրաստանը Թուրքիայի «պատուհանն» է դեպի Կովկաս, Ադրբեջան ու թյուրքախոս Միջին Ասիա, իսկ ի դեմս Թուրքիայի՝ Վրաստանն ունի հզոր տնտեսական գործընկեր, 80 միլիոնանոց շուկայով երկիր, որը ներդրումների առումով առաջատարն է Ադրբեջանի հետ մեկտեղ, վրացական տնտեսության տարբեր ճյուղերում։

Թբիլիսին հաշվի է առնում նաև, որ թյուրքական Քվեմո-Քարթլիի տարածաշրջանը գրեթե ամբողջությամբ ադրբեջանաբնակ է, ինչպես նաև իսլամական գործոնը` Աջարիա, Պանկիսիի կիրճ և այլն Անկարայի հետ հարաբերություններ կառուցելիս։ Սակայն Ջավախքում թյուրքական գործոնի ուժեղացումը, ներդրումների, դեմոգրաֆիկ էքսպանսիան զուգահեռ պետք է անհանգստացնի Վրաստանինայդ տարածաշրջանի կրոնական-էթնիկ դեմքի փոփոխությունը Վրաստանի հարավային սահմանների երկայնքով` Բաթումիից մինչև վրաց-ադրբեջանական սահման թյուրքական-մահմեդական միջանցք է ստեղծելու` դրանից բխող հետևանքներով։
Այդ թյուրքական միջանցքը ձգվելու է ՀՀ-ի հյուսիսային սահմանների երկայնքով, և դա նույնպես պետք է մտահոգի Երևանինդա սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգության ու կոմունիկացիաներին, որոնցից հիմնականներն անցնում են ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլիով, իսկ մյուսը` Ջավախքով, որտեղ աստիճանաբար թյուրքական գործոնը վճռորոշ է դառնում։

Հավելենք, որ Թուրքիան Վրաստանի առևտրային գործընկերների թվում զբաղեցնում է երկրորդ տեղը։ Ապրանքաշրջանառությունն անցնում է մեկ միլիարդի սահմանը։ Վրաստանի ՆԱՏՕ-ական, եվրաատլանտյան ուղենիշը նույնպես ազդելու է, տնտեսական տրամաբանությունից բացի, Թուրքիա-Վրաստան հարաբերությունների ամրապնդման վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել