Картинки по запросу ալիևԱլիևը կորցրել է իրականության զգացումը, այդ մարդն իր երկրի բնակչության կերակրում է բացառապես շինծու ինֆորմացիայով: Եթե իսկապես նա հավատում է իր տարածած ինֆորմացիային, ապա մենք գործ ունենք արկածախնդիր, հոգեպես անկայուն թշնամի երկրի գլխավոր հրամանատարի հետ: Ալիևի քարոզչամեքենան այսքանից հետո իր երկրում տարածում է, որ հայերն անցել են լայնամասշտաբ պատերազմի սահմանի ողջ երկայնքով, որ Ադրբեջանի զինվորները զոհվում են «հայրենիքի» սահմանները պահելով: Ու սա արվում է Բաքվում, աշխարհի բազմաթիվ երկրների դեսպանների աչքի առջև... Գոնե հայկական կողմի տարածած տեսանյութերում պարզ երևում է իրականությունը, մինչդեռ միջազգային հանրությունը լռությամբ հաստատում է Ալիևի հիվանդ երևակայությունը: Ես չգիտեմ, թե այդ հոգեպես անկայուն, անմեղսունակի հաջորդ քայլն ինչ է լինելու, բայց զգում է, որ նա իր գահակալության և իր ղեկավարած պետության վերջին օրերն են մոտեցնում իրականությանը..
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել