Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Երեկ սկսվել է Մեծ պահքը։ Որքան շատ եմ ապրում, այնքան շատ եմ կարևորում նման իրադարձությունները։ Ոչ թե ծեսերը, ոչ թե արտաքին դրսևորումները, ոչ թե բոլոր ժամանակների փարիսեցիների դերասանությունները, այլ բովանդակությունը, իմաստը։ Իսկ իմաստն, իմ կարծիքով, այն Է, որ փոքր-ինչ զսպելով քո մարմինը՝ փորձես ավելի շիտակ նայել քո հոգուն։ Որոշ ժամանակ առաջ մեզ բացատրում Էին, որ մարդը հոգի չունի, նա ունի «պսիխիկա». զավեշտն այն Է, որ դա նույն հոգեկանի անվանումն Է, պարզապես՝ հունարեն։ Բայց պարզ Է, թե ինչու էին այդպես ասում, ժամանակ և ուժ մի՛ կորցրեք ձեր հոգին կարգի բերելու համար, բավարարվեք Ձեր նյութական պահանջներով։ Այդպես Էլ անում Էին՝ ծաղրելով և նսեմացնելով հոգևորը։ «Սաղ սուտ ա, փող ա պետք շինել»՝ ես դա ամեն քայլափոխի լսել եմ ոչ միայն հիմա, այլև 1970-80 թվականներին, երբ հեռուստատեսությամբ  և ամբիոններից լրիվ ուրիշ բան  Էին  ասում։
 
Իրականում երջանկությունը կյանքում նպատակներ ունենալն Է, հզորությունը՝ սիրելն Է և ուրիշների կողմից սիրված լինելն Է։
 
Տեսնում եք ողորմություն ուզող տատիկին, մի՛ ափսոսացեք կես րոպեն և 100 դրամը, տեսնում եք ձեզնից թույլ մարդու, մի՛ փորձեք ձեր ուժն ի ցույց դնել և հրճվել դրանով, ձեզ մեկը հայհոյել Է Ֆեյսբուքով, մի՛ պատասխանեք, ավելի լավ Է սրտանց մի «սմայլիկ» ուղարկեք, ձեր դեմ ուտելիք Է դրված, ագահորեն մի՛ հարձակվեք, սկզբում, գոնե մտքում, Աստծուն շնորհակալ եղեք, որ այդ ուտելիքը դրված Է։ Եվ ընդհանրապես՝ մեզ համար հերթական լույսը բացվելուց շնորհակալ լինենք»,–գրում է թերթի խմբագիրը։
 
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել