Image result for мехрибан алиева вицеԵրկրի փոխնախագահի պաշտոնում Մեհրիբան Ալիևայի նշանակումը, ըստ երևույթին, չունի քաղաքական ենթատեքստ կամ հիմնավորում և թերևս պայմանավորված է նախագահ Ալիևի վրա Մեհրիբան Ալիևայի ունեցած ազդեցության մեծացման հետ: Այդ բարձր պաշտոնի ստանձնումը խոսում է Մեհրիբան Ալիևայի իշխանական նկրտումների ու փառասիրության մասին, քան կարող է ենթադրել իշխանական կլանի ամրապնդման քաղաքական հիմնավորումներ: Փոխնախագահի պաշտոնում Մեհրիբան Ալիևայի նշանակումը թերևս կհանգեցնի Ալիևի ու նրա թիմի առաջատար ներկայացուցիչների միջև անհամաձայնությունների, քանի որ վերջիններս ունեին նաև իրենց իշխանական նկրտումները: Այդ ամենի արդյունքում առաջիկայում կարելի է սպասել նախագահ Ալիևի քաղաքական ազդեցության ու դիրքերի թուլացման առաջին հերթին նախագահական թիմի ներսում: Իսկ Ալիևի որոշումներում կգերակշռեն իռացիոնալիզմը, անհավասարակշռությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել