Tert.am-ը գրում է.
Ժամանակը և պրակտիկան ցույց են տալիս, որ Հայաստանի անդամակցությունն այլ ռազմաքաղաքական կառույցներում և համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ ամբողջովին համատեղելի են:
 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ ասուլիսի ընթացքում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
 «Մեր տարածաշրջանում բազմաթիվ դերակատարներ կան և մենք փորձում ենք յուրաքանչյուր պարագայում մեր ազգային անվտանգության համար գտնել համագործակցության հնարավորություն, և երբեք 25 տարիների ընթացքում Հայաստանը չի փորձել որևէ շահ տեսնել կամ ունենալ այդ դերակատարների հակամարտությունից»,- շեշտեց Հանրապետության նախագահը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել