Միջազգային միջնորդների ներկայությունը պայմանավորված է նրանով, որպեսզի էլ ավելի արյուն չթափվի«Մեր զինծառայողների մարմինները չեն գտնվում հայերի ձեռքում, որպեսզի նրանք վերադարձնեն: Այդ տարածքները գտնվում են մեր զինված ուժերի վերահսկողության տակ: Այնտեղ միջազգային միջնորդների ներկայությունը պայմանավորված է նրանով, որպեսզի էլ ավելի արյուն չթափվի...»,- ժամը 16.40-ի սահմանում, այսինքն՝ այն պահին, երբ հայկական կողմի դրսևորած բարի կամքի արդյունքում արդեն ավարտված էր չեզոք գոտում ընկած հակառակորդի դիակների տարհանումը, նման հայտարարությամբ հանդես եկավ Ադրբ.-ի ՊՆ-ն: Հիշեցնենք, որ նույն այս անգլուխները ժամեր առաջ աշխարհով մեկ վայնասուն էին բարձրացրել, թե «հայկական կողմի առաջադրած նոր պայմանների պատճառով դիակների դուրսբերման գործընթացը ձախողվել է»։ Մեզ վաղուց հայտնի է, որ ճակատագրի հեգնանքով մեր աշխարհագրական տարածքում հայտնված այս հարևանը զուրկ է բարոյականի հետ առնչություն ունեցող որևէ արժեհամակարգից, բայց որ նա անընդունակ է մտապահելու անգամ ժամեր առաջ իր իսկ կողմից արված հայտարարություն-խոստովանությունը, դա արդեն դուրս է բանականի սահմանից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել