Tert.am-ը գրում է.
 Պանամական օֆշորային սկանդալն ապրիլյան պատերազմի օրերին համապատասխան ուժերի սադրած շոուն էր, որը վերջացավ, որպեսզի այն ժամանակվա գլխավոր հարկադիր կատարողը՝ Միհրան Պողոսյանը, ունենա որոշակի խնդիրներ։
 Այս մասին «Ռ-էվոլուցիա» հաղորդաշարի եթերում հայտարարել է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ, Ավան վարչական համայնքը ներառող թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Միհրան Պողոսյանը։
 Հիշեցնենք, որ նրան էր վերագրվում պանամական օֆշորի հայտնի սկանդալը, ինչի կապակցությամբ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ, և որն այս տարվա հունվարին կարճվել էր՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել