Օսկարի մրցանակաբաշխությունը կինոյի աշխարհում գլխավոր իրադարձություններից է: Ողջ Հոլիվուդը շնչակտուր սպսում է այդ օրվան, մանրամասն մտածում է ինչ հագնել, ինչպես ներկայանալ: Թվում է, թե Օսկար ստանալը նրանցից յուրաքանչյուրի գերագույն երազանքն է, սակայն կան աստղեր, որոնք անտարբեր են գտնվել նմանատիպ մեծ պատվի հանդեպ:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում Օսկարի մրցանակաբաշխությանը չներկայացած կամ էլ իրենց Օսկարը մերժած աստղերին:

Մառլոն Բրանդո

Իմանալով, որ «Կնքահայրը» ֆիլմում Վիտո Կորլեոնեի դերը մարմնավորելու համար ինքն առաջադրված է Օսկարի համար, Բրանդոն բոյկոտի ենթարկեց մրցանակաբաշխությունը 1973 թվականին: Իր փոխարեն մրցանակաբաշխությանը ներկայացավ բնիկ ամերիկուհի Սաշին Լիթլֆադերը: Երբ նա բեմ բարձրացավ Բրանդոյի մրցանակը վերցնելու և կարդաց նրա ուղերձը, որը դատապարտում էր ֆիլմում բնիկ ամերիկացիների հանդեպ խտրական վերաբերմունքը, լսարանից դժգոհ արձագանքներ սկսեցին հնչել:

Ռոման Պոլանսկի

2003 թվականին Պոլանսկին չներկայացավ մրցանակաբաշխությանը, որում առաջադրված էր որպես լավագույն ռեժիսոր «Դաշնակահարը» ֆիլմի համար: Նրա անունից մրցանակը վերցրեց Հարիսոն Ֆորդը:  

Մայքլ Քեյն

Մայքլ Քեյնը չէր ներկայացել մրցանակաբաշխությանը «Հանան և նրա քույրերը» ֆիլմում լավագույն աջակցող դերասան անվանակարգում մրցանակը ստանալու, քանի որ զբաղված էր մեկ այլ ֆիլմի նկարահանումներում, որը սակայն գրեթե ռեյթինգ չունեցավ: Քեյնը սովորեց իր սխալից, և 2000 թվականին ներկայացավ մրցանակաբաշխությանը և ստացավ իր արժանի մրցանակը «Գինետան կանոնները» ֆիլմում լավագույն աջակցող դերասան անվանակարգում:

Էլիզաբեթ Թեյլոր

Թեյլորի այն ժամանակվա ամուսին Ռիչարդ Բարտոնը, որը նույնպես առաջադրված էր Օսկարի, համոզեց կնոջը իր հետ բաց թողնել մրցանակաբաշխությունը 1966 թվականին: Բարտոնն արդեն 4 անգամ պարտվել էր և ցանկանում էր խուսափել հերթական ֆիասկոյից: Իսկ Թեյլորն այդ տարի արժանացավ լավագույն դերասանուհու անվանակարգում մրցանակի, սակայն մրցանակաբաշխությանը չներկայանալը միանշանակ իրեն շահավետ լույսի ներքո չցուցադրեց:  

Վուդի Ալեն

Ռեժիսորը երբեք չի հաճախում մրցանակաբաշխության, անգամ 1978 թվականին, երբ միանգամից ստացավ 3 մրցանակ տարբեր անվանակարգերում: Նա ներկայացավ միայն 2002 թվականին, որպեսզի ներկայացնի Նյու Յորքում նկարահանված ֆիլմերը, որոնք նվիրված էին սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակմանը:

Ալենն ասում է. «Մրցանակաբաշխության ողջ գաղափարը հիմարություն է: Ես չեմ կարող ապրել այլոց կամքին ենթարկվելով, քանի որ, եթե դու ընդունում ես, երբ նրանք գտնում են, որ արժանի ես մրցանակի, ապա նաև պետք է ընդունես այն ժամանակ, երբ գտնում են, որ արժանի չես»: Դե ինչ, բավականին արդարացի մոտեցում:

Ուիլ Սմիթ

2016 թվականին Սմիթը երդվեց չհաճախել մրցանակաբաշխությանը բազմազանության բացակայության պատճառով: Արդեն երկրորդ տարին էր, որ բոլոր 20 առաջադրված թեկնածուները սպիտակամորթ էին: Սա դերասանի առաջին բոյկոտի դեպքը չէր: 1989 թվականին նա բոյկոտեց «Գրեմմի» մրցանակաբաշխությունը, երբ իմացավ, որ լավագույն ռեփ կատարումը հեռուստատեսությամբ չի ցուցադրվելու:

Էմինեմ

Երբ 2003 թվականին Էմինեմը ստացավ լավագույն երգ մրցանակը «Lose Yourself» երգի համար, նա ներկա չէր: Նրա անունից մրցանակը վերցրեց համահեղինակ Լուիս Ռեստոն: Իսկ Էմինեմն այդ ժամանակ քնած էր: Պարզվում է՝ նա կարծում էր, որ հաղթելու շանս չունի և այդ պատճառով էլ չէր ներկայացել: Հավանաբար նա կարծում էր, որ կհաղթի Բոնոն, և Բոնոն էլ էր ամենայն հավանականությամբ այդ կարծիքին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել