Tert.am-ը գրում է.
 Եվրամիության խորհուրդը Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման մասին որոշում է կայացրել: Այդ մասին հաղորդվում է ԵՄ պաշտոնական կայքում:
 «2017 թվականի փետրվարի 27-ին Խորհուրդը որոշում է կայացրել 180-օրյա ժամանակահատվածում մինչև 90 օր ժամկետով ԵՄ մեկնող Վրաստանի քաղաքացիների համար վիզային ազատականացման հարցի վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում:
 Այժմ Վրաստանի քաղաքացիները կկարողանան ազատ մեկնել Եվրոպայի տարածք արտասահմանյան անձնագրերով:
 Կոմյունիկեում նշվում է, որ ԵՄ խորհուրդը և Եվրոպական խորհրդարանն այժմ պետք է ստորագրեն ընդունված կանոնները: Այնուհետև տեքստը կհրապարակվի ԵՄ պաշտոնական ամսագրում և ուժի մեջ կմտնի 20 օր անց՝ վիզայի ռեժիմների ժամանակավոր սառեցման մեխանիզմի ներդրման հետ միաժամանակ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել