Tert.am-ը գրում է.

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը չի շտապում գնահատել իր շանսերը Երևանի թիվ 3 ընտրատարածքում:

«Ընտրությունը ցույց կտա»,-Tert.am-ին ասաց Ալեքսանյանը՝ շեշտելով, որ բացառություն է անում և անվճար հարցազրույց է տալիս:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ ընտրակաշառք է բաժանվում, Ալեքսանյանն արձագանքեց. «Մեզ փող որտեղի՞ց, որ մենք ընտրակաշառք բաժանենք»:

Հարցին, թե բարեգործությո՞ւն էլ չի անում, ՀՀԿ պատգամավորը պատասխանեց, որ շարունակում է բարեգործություն անել, սակայն հավելեց. «Բարեգործությունն ի՞նչ կապ ունի ընտրակաշառքի հետ»:

Սամվել Ալեքսանյանը վրդովվեց հարցից, որ ինքը մրցակից չունի Մալաթիայում, քանի որ ընտրողները նրան համեմատում են Հիսուսի հետ. «Վերջացրա, քելե, քելե»:


Հարցին, թե հաշտվե՞լ է «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հետ, ում նա իր «քույրն էր» համարում, Ալեքսանյանը պատասխանեց, թե իրենք միշտ էլ հաշտ են եղել. «Ինքը միշտ էլ Շենգավիթ համայնքից դրել է, մենք մեղավո՞ր ենք, որ ընտրատարածքը մեծացել է»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել