Փարիզում հայ երիտասարդները ցույց կանեն՝ ընդդեմ  ադրբեջանական քարոզչությանPanARMENIAN.Net-ը գրում է.

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի կունենա ցույց՝ ընդդեմ ադրբեջանական քարոզչության:

«ՍԴՀԿ Նազարբեկ» երիտասարդական միությունը, տարբեր երիտասարդական միությունների հետ միասնական ճակատ կազմելով, ադրբեջանական համակարգի ստախոսություններին հակազդելու փորձեր է անում:

«Ադրբեջանական կողմի քայլերի նպատակն է հայերին որպես մարդասպաններ ներկայացնել՝ արդարացնելով պատերազմական իրավիճակը: Մենք՝ երիտասարդներս, պիտի շարունակենք պայքարել մենատեր, ցեղապաշտ և ֆաշիստական Ադրբեջանի դեմ», - ասված է միության հաղորդագրությունում:

Փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ին և 04:00-ին, հակառակորդը համապատասխանաբար շփման գծի հարավարևելյան և արևելյան ուղղություններով, հատուկ տեխնիկայի կիրառմամբ անցնելով հարձակողական գործողությունների և կատարյալ ձախողում ունենալով, սովորության համաձայն անհաջող կերպով փորձել է իր արարքները վերագրել արցախյան կողմին:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել