Картинки по запросу ռոբերտ մելքոնյանԼսելով մեր հայրենի կուսակցությունների, քաղաքական դաշինքների նախընտրական խոստումները, հիշեցի մի հին անեկդոտ:
Մեկը գնում է բժշկի մոտ, ասում է ես կնոջս հետ շաբաթական երկու անգամ եմ լինում, խնդրում եմ օգնեք: Բժիշկն ասում է խնդիր չկա, Ձեր տարիքում դա նորմալ է, մի անհանգստացեք: Վերջինս, թե բա ինչու է մեր հարևան Գուգուշը ասում, որ ամեն օր է կարողանում կնոջ հետ լինել: Բժիշկն ասում է, ինչն է խանգարում քեզ, դու էլ ասա, ո՞վ է ստուգելու…
Հիմա մեր այս քաղաքական ուժերինն է, գործիչներինը, իրենց ազգափրկիչ ու բարերար հայտարարածներինը, ժողովրդի հին ու նորահայտ փրկիչներինը…Ինչ ուզում ասում են, ինչ ասես փչում են, ինչ խոստում ասես լսում ես…
Է՜, ասում են էլի, էնքան ընտրվեն…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել