Հանրապետության տարածքում`

Փետրվարի 27-ից մարտի 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում՝ մառախուղ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 27-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում`

Փետրվարի 27-ից մարտի 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, կդիտվի մառախուղ:

Կանխատեսված տաք օդային զանգվածների ներթափանցման արդյունքում փետրվարի 25-ի ցերեկը Բագրատաշենում օդի ջերմաստիճանը հասել է +20, Իջևանում և Կապանում՝ +17, բոլոր լեռնային մարզերում՝ 0…+5, նույնիսկ Աշոցքում գրանցվել է դրական ջերմաստիճան՝ +1, Երևանի բարձրադիր գոտում՝ մինչև +5:

Արարատյան դաշտում նկատվում է բացառիկ երևույթ, որն ըստ մեր դիտարկումների՝ արխիվում տարվա այս ժամանակահատվածի հետ համեմատած, չի գրանցվել վերջին 100 տարիների ընթացքում:

Տաք օդային հոսանքների և երկրի մակերևույթի սառը օդի շփումից կրկին առաջացել է մառախուղ, որը թույլ չի տալիս արեգակնային էներգիայի ներհոսքը դեպի Արարատյան գոգավորություն, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը ցերեկը չի բարձրանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել