Tert.am-ը գրում է.

Արագածոտնի մարզի Թլիկ գյուղում, որտեղ նախօրեին գյուղամիջում` մարդկանց աչքի առաջ տեղի է ունեցել սպանություն, ցնցված են:  

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Թլիկի գյուղապետ Սլավիկ Սալոյանը, ով մանրամասնեց, որ տղային, որը վարորդ է եղել, սպանել է հաճախորդը:

«Տաքսու վարորդ է եղել, հաճախորդին պտի հասցներ Լենինական, վիճաբանություն է եղել մեքենայի մեջ, վախից քշել է գյուղ, գյուղացիք վախեցել են մոտենալ ու մեկ էլ տեսել են, որ վիզը կտրել, գցել է»,-մանրամասնեց գյուղապետը:

Վերջինիս խոսքով` հանցագործը թարմ հետքերով բռնվել է: «Շներին բաց թողեցինք, հետքերով բռնին, բերին, փորձել էր դաշտերով փախնել»,-պատմեց գյուղապետը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արագածոտնում հայտնաբերվել է 20-ամյա տղայի դի՝ պարանոցը մի քանի տեղից կտրած. երեկ՝ ժամը 17։30-ի սահմաններում ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի Թլիկ գյուղի վարչական տարածքում՝ ձնակույտում հայտնված Mercedes կա, իսկ մեքենայից քիչ այն կողմ՝ տղամարդու դի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել