Картинки по запросу օրվա աստղագուշակը

Խոյ

Խոյերի համար այսօր էական են ներքին զգացողությունները: Դեպքերի արտաքին ընթացքը կարող է ժամանակավորապես դադարել, ցանկացած գործ կարող է տեղում դոփել: Կախված հանգամանքներից՝ հնարավոր է ընդմիջում կամ քաոս գործերում, խճճվածություն մտքերում և զգացմունքներում, ավելորդ սենտիմենտալություն, հարկադրված կամ ինքնակամ մեկուսացում: Հնարավոր է տոնուսի անկում, կասկածների ուժգնացում:

Ցուլ

Ցուլերին օգտակար կլինի հիշել վերջին իրադարձությունները՝  կապված կասկածների, վախերի, գաղտնիքների, երկակիության, մեղքի զգացումի հետ: Սխալների գիտակցումը լավագույն պաշտպանը կլինի հետագա տհաճություններից: Կարող է օգնել ընկերոջ հետ մասնավոր զրույցը: Հեռանկարների հետ աստղերը խորհուրդ են տալիս զգույշ լինել. եթե զգացմունքային եք, կարող եք ծրագրել ձեզ, լավատեսական ծրագրերի վրա կարող է անցյալի ստվերն ընկնել:

Երկվորյակ

Երկվորյակներին խորհուրդ է տրվում խուսափել նպատակի ընտրությունից, ծրագրի հաստատումից, պատասխանատվության ստանձնումից: Օրվա իրավիճակները կարող են թուլություն, ցրվածություն, անվստահություն, մոլորություն առաջացնել: Չի խանգարի ինքնավերահսկողությունը խորհրդակցության, հարցազրույցի ժամանակ: Ավելի լավ է խուսափել հայտարարություններից, պայմանավորվածություններից, անձնական տվյալների բացահայտումից:

Խեցգետին

Այս օրն ունակ է Խեցգետիններին մտորումների համար սնունդ տալ, արթնացնել հիշողությունները, հույսեր ներշնչել: Կարող է վերադառնալ հեռավոր վայրերի, որոշակի երթուղու կամ աշխարհընկալման նկատմամբ հետաքրքրությունը, ակտուալ դառնալ ճանապարհորդության, բարձրագույն կրթություն ստանալու հարցը: Արտաքին խիստ պայմանների փոխհատուցումը կդառնա հոգևոր զարգացման հեռանկարը:

Առյուծ

Այս օրը կուժգնացնի Առյուծների հետաքրքրությունը գաղտնիքների և հանելուկների նկատմամբ, կսրի վտանգների նկատմամբ հոտառությունը: Ոմանց մոտ պատճառ կառաջանա մեկուսանալու, խորամանկ մանևրի, գտնվելու վայրի փոփոխման, իրենց մասին տվյալների քողարկման: Բացառված չէ հիվանդության կամ ընդհանուր թուլության, կասկածամտության առաջացման հավանականությունը: Խորհուրդ է տրվում բացառել ծանրաբեռնվածությունները, ռիսկերը և չարաշահումները:

Կույս

Կույսերին խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել զրուցակցի բառերին. դրանք կարող են մեծ նշանակություն ունենալ: Այսօր մեծ է փոխադարձ մանիպուլյացիայի, ակնարկներով շփման գայթակղությունը: Կարևոր է հասկանալ ուրիշի շարժառիթները, խուսափել խաբկանքի, խարդավանքի, կախվածության մեջ ներգրավվումից: Նույնիսկ մասնավոր զրույցում անցանկալի է լիակատար անկեղծությունը: Խորհուրդ չի տրվում խոստումներ տալ:

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ չի տրվում ինքնահոսի թողնել առողջության հետ կապված հարցերը: Կարևոր դերակատարություն կարող է ունենալ բժշկի խորհուրդը, օգտակար բժշկական տեղեկատվությունը: Արտաքին ակտիվություն այսօրվա համար ավելի լավ է չծրագրել. հանգամանքները և տրամադրվածությունը կարող են դրա համար համապատասխան չլինել: Կարող եք ստիպված լինել դեղատուն այցելել: Որոշ Կշեռքների համար կարող է առաջնային լինել ընտանի կենդանու կարիքները:

Կարիճ

Այսօր Կարիճներին հետաքրքիր միտք կայցելի: Նոր ազդակ կարող է ստանալ հին մտահղացումը: Հնարավոր է ստեղծագործական բնույթի հրապուրիչ առաջարկ: Շատերի մոտ կսրվի հոտառությունը, կանխազգացման ունակությունը: Բացառված չէ նշանակալի իրադարձությունն անձնական կյանքում. կարող եք լսել երկար սպասված բառեր կամ ինքներդ սիրո խոստովանություն անել: Ծնողներին խորհուրդ է տրվում ուշադիր լսել երեխաներին, չմերժել նրանց օգնության, խորհրդի հարցում:

Աղեղնավոր

Աղեղնավորների համար օրը երկիմաստ է: Այն հարմար է անցյալում մտովի խորասուզվելու, արմատների և նախապատճառների ուսումնասիրման, սխալների հայտնաբերման համար: Միևնույն ժամանակ, կաճի սենտիմենտալությունը, կասկածամտությունը, անվստահությունը: Խոցելի տեղ կարող է դառնալ տանը կամ ընտանիքին կապվածությունը, մերձավոր շրջապատից կախվածությունը: Բացառված չէ կարևոր խոսակցությունը տնեցիների, ծնողների հետ:

Այծեղջյուր

Այծեղջյուրների ուշադությունը կարող է գրավել հետաքրքիր նորությունը, գաղտնի նամակը, ճակատագրական հանդիպումը, անցյալի ուրվականը: Առանցքային պահ հնարավոր է հիշողությունների, ուսումնասիրությունների, որոնումների, ուղևորությունների ընթացքում: Արժե ավելի զգույշ ընտրել բառերը պատասխանի համար, քանզի այսօր նշանակություն ունի ցանկացած նրբություն: Ամենագլխավորը կարող է թաքնված լինել տողերի արանքում:

Ջրհոս

Ջրհոսներին օրվա իրադարձությունները կստիպեն ծանոթ իրերին այլ կողմից դիտել: Բացառված չեն բարոյաէթիկական կարգի կասկածները: Կարող է հարց բարձրացվել քողարկման, զոհաբերության, պարտքը ներելու մասին: Կարևոր դերակատարություն կարող է ունենալ հեռախոսազանգը, գումարային փոխանցումը: Կարող գտնվել կորած իրը, իր մասին հիշեցնել հին ծանոթը: Չարժե շտապել նամակների պաշտոնական պատասխաններում: Չի խանգարի հին իրերից ազատվելը:

Ձկներ

Ձկների համար հատուկ օր է, որը կապված է սեփական մտքերում, զգացմունքներում, ծրագրերում, հույսերում խորասուզվելու հետ: Կարող է կարևոր դառնալ ինքնաիրացման թեման: Ճիշտ անհատական մոտեցման դեպքում կարող եք ազատվել վնասակար սովորություններից, կախվածություններից, ճնշումներից, պատրանքներից, դուրս գալ արատավոր շրջանից: Արտաքին շփումներն ավելի լավ է հասցնել նվազագույնի: Տեղին են միայնակ մտորումները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել