Բաղադրիչներ
- Պրոֆիտրոլիի համար՝
- կաթ - 90 մլ
- ջուր - 90 մլ
- աղ - 1 պտղունց
- կարագ - 85 գր
- ալյուր - 130 գր
- ձու - 3 հատ
- Աղցանի համար՝
- հավի բուդ - 2 հատ
- լոլիկ - 1 հատ
- տաքդեղ կարմիր - 1 հատ (պահածոյացված)
- սխտոր - 1 պճեղ
- մանանեխ - 1 ճ/գդ
- սոխ կանաչ - մի քանի ճյուղ
- մայոնեզ - 1 ճ/գդ
- աղ - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
- Կաթսայի մեջ լցնում ենք ջուրն ու կաթը, ավելացնում ենք աղը և կտրատած կարագը: Մարմանդ կրակին եփում ենք, մինչև կարագը հալչի, այնուհետև ավելացնում ենք ալյուրը: Զանգվածը խառնում ենք, մինչև այն գնդվի:
Կաթսան դնում ենք գոլորշու վրա և խառնելով հատ առ հատ ավելացնում ենք ձվերը: Խմորը չպետք է ջրիկանա: - Խմորը լցնում ենք խոհարարական պարկի մեջ և 10-11 մմ գնդիկներվ լցնում յուղաթղթապատ ձևամանի մեջ և թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 30-40 րոպե:
- Պատրաստում ենք միջուկը: Լոլիկը կտրատում ենք, մաքրում միջուկը, ավելացնում ենք կտրատած հավի միսը, տաքդեղը, սխտորն ու սոխը: Վերջում լցնում ենք մայոնեզը, աղն ու մանանեխը և լավ խառնում ենք:
- Պատրաստի պրոֆիտրոլիները հովացնում ենք, մեջտեղից կտրատում և լցոնում:
- Ահա և վերջ:
Յուրահատուկ պրոֆիտրոլի , որը շատ հեշտ է պատրաստվում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել