1. Նրանք միշտ նյարդային են

Նրանք միշտ վախենում են, որ իրենց սուտը ջրի երես դուրս կգա: Այս վախը նրանց մշտական մտահոգության մեջ է պահում: Հաճախ վախենում են նաև նրանից, որ դիմացինը այլ կերպ կընկալի այն սուտը, որն ինքը հորինում է, և ամեն ինչ դրանից հետո պարզ կդառնա:

 

2. Նրանց պատմությունները հիմնականում ամբողջական չեն

Ստախոսները հիմնականում կենտրոնանում են իրենց պատմության մեկ ասպեկտի վրա և անտեսում են պարզագույն, հիմնական դրույթները:

 

3. Նրանք հաճախ են փոխում իրենց պատմությունը

Քանի որ նրանք հատուկ նպատակով կեղծ դեպքերի հաջորդականություն և կերպարներ են ստեղծում, հաճախ կարիք են ունենում հարմարվելու իրենց իսկ ստեղծած նորություններին: Հարցեր տվեք և ուշադրություն դարձրեք բոլոր մանրամասնություններին՝ դրանց ճշմարտացիությունը պարզելու համար:

 

4. Փորձում են շեղել դիմացինին

Նրանք նյարդային իրադրության մեջ են գտնվում և փորձում են շեղել մարդկանց՝ իրենց ստերի մեջ «խորանալու» մտքից: Իսկ լռությունը, որը հաճախ հարկադրաբար պահպանում են, լի է լինում դիմացինի կողմից ենթադրյալ վճիռների սպասումով:

 

5. Նրանք արագորեն փոխում են թեման

Երբ ստախոսը մի թեմա է բացում, որը հորինված է նրա կողմից, նա երկար չի կանգնում այդ թեմայի վրա, քանի որ խուսափում է դիմացինի ուշադրությունը դրա վրա կենտրոնացնելուց: Նրանք հաճախ փոխում են թեման՝ իրավիճակն իրենց ձեռքերում պահելու համար:

 

6. Արագորեն պաշտպանության են անցնում

Նրանք հաճախ մեղավոր են զգում իրենց ստերի համար: Դրա համար հաճախ պաշտպանական ռեակցիա են կիրառում՝ դիմացինի մոտ արդարանալու համար:

 

7. Չեն նայում աչքերի մեջ

Դժվար է ստել այն մարդուն, որի աչքերի մեջ ես նայում խոսելու պահին: Անընդհատ շարժվող հայացքը անազնվության նշան է: Անհանգիստ վարքագիծն ու շարժուձևը նույնպես խոսում են այն մասին, որ դիմացինդ ինչ-որ բան է թաքցնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել