Tert.am-ը գրում է.

9.09 «Լավագույն ֆիլմ» է ճանաչվել Բարի Ջենքինսի «Լուսնի լույսը»։ Մինչ այդ սխալմամբ հայտարարվել էր Դեմիեն Շազելի «Լա Լա Լենդը»։ 

 

8.55 «Լավագույն դերասան» է ճանաչվել Քեյսի Աֆլեքը («Մանչեսթերը՝ ծովի մոտ»):

 

8.50 «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթել է «Լա Լա Լենդ»-ի ռեժիսոր Դեմիեն Շազելը:

 

 

8.48 Լոս Անջելեսում ընթանում է կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունը՝ «Օսկար»-ը, որին հետևում են միլիոնավոր մարդիկ՝ աշխարհի տարբեր անկյուններում:


Ինչպես հայտնում է Reuters-ը, արդեն հայտարարվել է «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում հաղթողի անունը՝ Մախերշալա Ալի («Լուսնի լույսը»):


«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է Վիոլա Դևիսը («Պատնեշներ»):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել