Image result for oscar 2017«Օսկար» մրցանակաբաշխության մեկնարկն առանց քաղաքականության չի անցել։

Մեքսիկացի դերասան Գաել Գարսիա Բերնալը քննադատել է ԱՄՆ-ի հետ սահմանին պատ կառուցելու Դոնալդ Թրամփի պլանը։ «Որպես մեքսիկացի, որպես լատինաամերիկացի, որպես ներգաղթյալ աշխատող, որպես մարդ արարած, ես դեմ եմ ցանկացած պատի»,-ասել է նա։

Երգիչ Ջասթին Թիմբերլեյքի կանխատեսումն առ այն, որ 89-րդ «Օսկար» կինոմրցանակաբաշխությունը կանցնի առանց քաղաքականության, չի արդարացել։

Դեռևս մինչ արարողության մեկնարկը «Լավագույն դերասանուհի» անվանակագում «Օսկարի» հավակնող Ռուտ Նեգան և ռեժիսոր Բարի Ջենկինսը հայտնվել էին արարողությանը երկնագույն ժապավեններով, ինչը հանդիսանում է Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միության խորհրդանիշը։

Հաղորդավար Ջիմի Քիմելի խոսքով՝ «Օսկար» ստացողները, ովքեր ելույթ են ունենում քաղաքական բնույթի տեքստերով, կարող են սպասել, որ կհիշատակվեն Twitter միկրոբլոգների ցանցում՝ նախագահ Դոնալդ Թրամփի հաղորդագրություններում առավոտյան ժամը 5-ից հետո։ Նա ակնարկել է վաղ առավոտից կարևոր իրադարձությունները մեկնաբանելու նախագահի սովորությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել