Tert.am-ը գրում է.

ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայողներին յուրաքանչյուրին օրական մեկ տուփ ծխախոտ հատկացնելու փոխարեն կտրամադրվի գումար: Նման նախագիծ էր առաջարկել Կառավարության հաստատմանը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Tert.am-ի հետ զրույցում փաստաբան Նորայր Նորիկյանն ասաց, որ ողջունելի է լուծել այդ խնդիրը և չծխողներին էլ ծխախոտ չտրամադրել, սակայն շարքային կազմում կան այլ խնդիրներ ևս, որոնք լուծման կարիք ունեն:

«Պաշտպանության նախարարը հստակեցրել է, որ պայմանագրային զինծառայողներին ծխախոտի  փոխարեն գումարը տրվելու է աշխատավարձի հետ, դա նաև նպաստում է առողջ ապրելակերպին:  Պարզ է, որ այդ ծխախոտը մինչ այժմ տրամադրվել է նաև չծխող պայմանագրայիններին, և նրանք իրենց ծխախոտը փոխանցել են ծխողներին, հիմա յուրաքանչյուր ոք ստանալու է իր գումարը:

Շարունակությունը կարդացեք՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել