Բրիտանացիները տարբերվում են գրեթե բոլորից` իրենց մտածելակերպով և բարքերով։ Սակայն հենց այդ տարբերություններով էլ նրանք հասել են իմաստության յուրահատուկ մակարդակի և կարող են շատ բաներ սովորեցնել մնացյալ աշխարհին։

BlogNews-ն առաջարկում է ծանոթանալ մի քանի անգլիական աֆորիզմների հետ, որոնք մտածելու տեղիք կտան նույնիսկ ամենախելացի մարդկանց։

  • Բարեգործությունը չի աղքատացնի Ձեզ, գողությունը չի հարստացնի Ձեզ և հարստությունը իմաստուն չի դարձնի Ձեզ։
  • Արտը պետք է հնձել, քանի դեռ արևը երկնքում է։
  • Նույնիսկ փոքրիկ անցքը կարող է խորտակել հսկայական նավը։
  • Որպեսզի իմանաք՝ համեղ է ուտելիքը, թե ոչ, պետք է փորձեք այն։
  • Ինչքան քիչ հարցեր տաս, այնքան քիչ սուտ կլսես։
  • Ավելի լավ է նայել ընկերոջ տխուր դմեքին, քան թշնամու ժպիտին։
  • Կապիկը կապիկ կմնա, եթե նույնիսկ նրան կոստյում հագցնեն։
  • Երբեք մի ծիծաղեք Ձեր կնոջ ընտրության վրա, քանի որ նրա ընտրություններից մեկն էլ դուք եք։
  • Սերը նման է պատերազմի` սկսվում է հեշտ, ավարտվում է դժվար և երբեք չի մոռացվում։
  • Հանդարտ ծովը երբեք Ձեզ լավ նավաստի չի դարձնի։
  • Խոսիր հարգալից, մտածիր, ինչպես կամենում ես։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել