Այսինքն, եթե նախկինում այսպիսի արտահայտություններ անող ազերի բարձրապաշտոնյաների նմանատիպ բարբաջանքները մեզ մոտ մեկնաբանվում էին որպես Ադրբեջանի ներքին սպառման համար արված հայտարարություն, ապա այժմ արտահայտվողի հիմնական լսարանը օտարերկրացին է. Խալաֆովը այս հայտարարությունն արել է Ադրբեջանի ԱԳՆ-ի անունից։
Խալաֆովի հայտարարությունից կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը վերջնագիր է ներկայացնում միջնորդ հանդիսացող Մինսկի խմբի համանախագահներին և Հայաստանին ու սպառնում է պատերազմով։
Համոզված եմ, որ մեր բանակները և մեզ քաջ զինվորները պատրաստ են ծնկի բերել թշնամուն։ Սակայն ինձ մի հարց է հուզում՝ ո՞րտեղ են մեր դիվանագետները։
Այն դեպքում, երբ Ադրբեջանի ԱԳՆ-ն երեկվա անհաջող դիվերսիոն փորձերից հետո ակտիվ հակահայկական քարոզչությամբ է զբաղված և ԱԳՆ-ի մակարդակով բազմաթիվ հայտարարություններ է արել ու օտարերկրյա մամուլում հակահայկական հոդվածներ է տպել տալիս (օրինակ՝ Washington Post-ում), մեր ԱԳՆ-ն մի լակոնիկ հայտարարությամբ հանդես եկավ և ՎԵՐՋ։ Հայաստանի ԱԳՆ-ի դերն իրենց վրա են վերցրել ՀՀ ՊՆ-ի որոշ պաշտոնյաներ և սոցցանցերի օգտատերեր։
Երևի ազգովի «ֆրանկոֆոնիստ» Էդուարդ Նալբանդյանին հրավիրենք, որ պաշտոնական այցով ժամանի Երևան, պատասխանի Բաքվի այսօրվա վերջնագրերին և հասարակությանը հուզող հարցերին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1278361015581178?notif_t=close_friend_activity¬if_id=1488098608927578
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել