FIGHT NIGHTS GLOBAL прекращает сотрудничество с Вартаном Асатряном.Fight Nights-ը խզել է պայմանագիրը Վարդան Ասատրյանի հետ, ով 2 օր առաջ ադրբեջանցի մարզիկն հաղթելուց հետո պարզել էր Արցախի դրոշը:  Ընկերության հայատարարության համաձայն՝ հայ մարզիկի հետ պայմանագիրը խզվել է էթիկայի կանոնները խախտելու պատճառով:
«Այսօր պաշտոնապես խզվել է Վարդան Ասատրյանի հետ պայմանագիրը: Պատճառը մարզիկի կողմից էթիկայի կանոնների խախտումն է, որն արտահայտվեց քաղաքական բովանդակությամբ պաստառ ցուցադրելով: Մարտիկների պայմանագրերում կան կետեր, որոնք նվիրված են այդ հարցերին եւ պահանջում են պարտադիր պահպանել դրանք»,- Fight Nights-ի հայտարարությունը դրված է ընկերության «ВКонтакте» սոցիալական ցանցի  պաշտոնական էջում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել