Մարդիկ հաճախ ուշադրություն չեն դարձնում առօրյա իրադարձություններին, հատուկ դեպքերին և պատահարներին՝ դրանք կոչելով զուգադիպություններ: Սակայն երբեմն լինում են այնպիսի պատահականություններ, որոնք եթե հիմնովին չեն փոխում ձեր պատկերացումները, ապա հաստատ շատ հարցերի տեղիք են տալիս:

BlogNews-ը որոշել է պարզել նմանատիպ պատահականութունների պատճառներն ու նշանակությունը:

Դուք ինքներդ եք կերտում ձեր իրականությունը

Մեր կյանքի որոշ ոլորտներ դուրս են մեր գիտակցության վերահսկողությունից: Օրինակ՝ ենթագիտակցության մեջ գտնվող երազանքներ և ցանկություններ, որոնք ունակ են իրականություն դառնալ առանց մեր կամքի: Հիմնականում մենք դրանք կոչում ենք զարմանալի զուգադիպություններ:

Նմանատիպ միտք առաջին անգամ հիմնավորել է Կառլ Գուստավ Յունգը: Նա համոզված էր, որ ամենաուշագրավ և նշանակալից զուգադիպությունները սերտորեն կապված են մեր ներհոգեկան փորձի, մտքերի և անգամ երազների հետ: Նմանատիպ իրավիճակները ցույց են տալիս, որ մեր ուղեղն ի զորու է որոշակիորեն ներազդել իրականության վրա: Պարզ ասած՝ մտքերը նյութական են, անգամ ենթագիտակցական մտքերը:  

Դուք կհարցնեք. «Ե՞ս եմ մեղավոր այն բոլոր վատ բաների համար, որ կատարվում են իմ կյանքում»: Այո՛, սակայն սա միշտ չէ այդպես: Կարևոր է հիշել, որ կան իրավիճակներ, որոնք դուրս են մեր վերահսկողությունից: Բայց փաստը մնում է փաստ, որ մեր կյանքում պատահող դեպքերի ճնշող մեծամասնությունը հենց մեր իսկ մտքերի արդյունքն է:

Ազդանշանները կարող են անորոշ լինել

Կան որոշակի մտքեր, վախեր, պատկերներ, որոնք արտահայտվում են մեր երազներում և շատ այլ բաներ, որոնք տեղ են զբաղեցնում մեր մտքում: Տիեզերքն արձագանքում է այս մտքերի հաճախականությանը և ստեղծում է դրանց հետ ասոցիացվող իրադարձություններ: Այսպիսով, երբ ինչ-որ մի անհավանական զուգադիպություն կտրուկ կերպով ներխուժում է ձեր կյանք, մի պահ կանգ առեք և հարց տվեք ձեզ՝ արդյո՞ք այդքան անսպասելի է նման իրադարձությունների և մարդկանց՝ ձեր կյանքում հայտնվելը:

Այնուամենայնիվ, սխալ կլինի ասել, որ բառացիորեն ամեն ինչ և ամեն ոք, որ հայտնվում են մեր կյանքում, մեր իսկ անզուսպ մտավոր կարողությունների արդյունքն են: Հարկավոր է հիշել մի շատ կարևոր փաստ. մինչ մենք կերտում ենք մեր իրականությունը, մյուսները կերտում են իրենցը: Եթե դուք կանգառում հանդիպում եք մի անծանոթի, սա չի նշանակում, որ նա ձեր մտքերի մարմնավորումն է: Հնարավոր է՝ դուք եք մարմնավորում իր մտքերը: Կամ էլ գուցե դուք երկուսդ էլ մի երրորդ անձի մտքերի արդյունք եք:

Հայելային էֆեկտ

Վերոնշյալը պատկերացնելու հեշտ տարբերակ է պատկերացնել, որ ձեր ոտքերի տակ տեղադրված է մի հայելի: Այն ամենը, ինչ դուք մտածում եք, այն, ինչ ձեզ վրա ազդում է և զբաղեցնում է ձեր մտքերը, արտացոլվում է այդ հայելու մեջ՝ կերտելով ձեր իրականությունը: Բանն այն է, որ հայելին հենց իրականությունն է:

Այսպիսով՝ զուգադիպությունը բացատրություն չէ, այն պարզապես կատարվածի արձանագրումն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել