ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը» հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է. 
 «Հաշվի  առնելով,  այսպես  կոչված,  «Խաջալուի  դեպքերի»  տարելիցի օրերին Ադրբեջանի   կողմից հայկական կայքերի դեմ  ուղղված ապօրինի միջամտության փորձերի և DDoS  հարձակումների հավանականության կտրուկ աճը, տեղեկացնում ենք, որ փետրավորի  25-ի և 27-ին ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնում» կհերթապահեն համապատասխան մասնագետներ և կգործի թեժ գիծ՝ 060 48 87 14 հեռախոսահամարով:
 Հնարավոր DDoS հարձակումների պարագայում կարող եք դիմել ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի մասնագետների օգնությանը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել