Էյնշտեյնը սխալ էր... Ինքը, որ մեր Վարդանիկին ճանաչեր, կիմանար, որ ոչ միայն մարդկային հիմարությունն ա անսահման, այլ նաև լկտիությունը։ Ուրեմն, ժողովուրդ ջան, ամենայն Գյումրվա գժոն, նախկին քաղաքապետը, Սպարտակի (պատմական Սպարտակի չէ, Ղուկասյան Սպարտակի) պապան ու թերևս ամենահանդուգն թալանչին, որին ես երբևիցե տեսել եմ, փոխանակ մեղա գա արածների համար կամ գոնե ձենը կտրի ու սթրվի տեղը, մինչև իրեն կկալանավորեն, դեռ մի բան էլ հաթաթաներ ա անում...
Էս մեր ազիզ բալեն իր գրասենյակի միջոցով հայտարարություն է տարածել՝ կապված տեղեկատվական այն արտահոսքի հետ, որ Գյումրու քաղաքապետարանում անցկացված ստուգումների համաձայն՝ միայն կեղծ ասֆալտապատման պատրվակով Վարդանիկը 440 միլիոն դրամ է թալանել։ 
Հայտարարության տեքստը.
«Ղուկասյանի գրասենյակի խնդրանքով իրենց հայտարարությունը տպագրում ենք ամբողջությամբ. «Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման շրջանում իրականացված ասֆալտապատման աշխատանքների վերաբերյալ փաստաթղթերը՝ ասֆալտապատված բոլոր փողոցների եւ նորոգման ենթարկված յուրաքանչյուր քառակուսի մետրի մանրամասն նկարագրերով, առկա են Գյումրու քաղաքապետարանում։ Ցանկացած հանձնաժողով ցանկացած պահի կարող է կրկին ուսումնասիրություն կատարել՝ չնայած այն հանգամանքին, որ այդ փաստաթղթերը բազմիցս ստուգվել են տարբեր գերատեսչական հանձնաժողովների կողմից։ Կապալառու կազմակերպությունները, որոնք «մեղադրվում են 440 մլն դր. իբր կեղծ ասֆալտապատում» իրականացնելու համար, առաջիկայում կդիմեն դատարան՝ Գյումրու քաղաքապետարանի ներկայիս ղեկավարության կողմից ֆինանսական տեռորի եւ թալանի ենթարկվելու եւ իրենց իրավունքները սահմանադրորեն պաշտպանելու համար»։
Իմացա՞ք, չի կարելի Վարդանիկին ասել «տո այ ուլ, խի՞ ես թալանել», թե չէ ինքը դատի կտա։ Աման, ես էս տմարդի մասին որ լսում եմ, գնդակահարելու մե՜ծ ցանկություն եմ ունենում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել