Տարբերակ. նոր հայտնվող որոշ իրողություններ հիմքեր են տալիս ենթադրելու, որ Սերժիկ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան այն հանդիպման ժամանակ, որից հետո ԲՀԿ-ն հայտարարեց, թե նախագահական ընտրություններին թեկնածություն չի դնելու եւ չի սատարելու որեւէ այլ թեկնածուի, կողմերը սեղանին են դրել իրենց բոլոր խաղաքարտերը եւ բաց խոսակցություն են ունեցել: Դրա արդյունքում Ծառուկյանը ստիպված է եղել համակերպվել իր այն «այլընտրանքային» դերը շարունակելու հետ, որը վաղուց հատկացված էր իրեն քաղաքական դաշտում՝ անգործունակ դարձնել իրական ընդդիմությանը: Այս գործին արտաքնապես «քաղաքական առեւտրի» տեսք տալու համար, իսկ իրականում միավորելու համար վարչաֆինանսական հզոր լծակների տիրապետող երկու կուսակցությունների կարողությունները եւ առաջիկա հինգ տարիներին իրենց իշխանությունը «ապահովագրելու» ցնցումներից, Սերժիկը «աղայաբար», առանց իր կուսակիցների կարծիքը հարցնելու, Ծառուկյանին է «բաշխել» Երեւանի քաղաքապետարանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել