Tert.am-ը գրում է.

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գտնում է, որ Ադրբեջանի կողմից երկու հարձակման փորձը պայմանավորված է Խոջալուի ազատագրման 25-ամյակի և ներիշխանական խնդիրների հետ:

«Լրատվամիջոցների վերջին մի քանի օրերի տեղեկատվությունները կամ գնահատակաները վկայում էին այն մասին, որ Ադրբեջանը որոշակի գործողություններ է տրամադրված սկսել և նախապես մեղքը բարդել հայկական կողմի վրա»-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա և նշեց, որ քիչ առաջ եղավ նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, որտեղ նշել են, թե իբր հայկական կողմն է հարձակվել և իրենք կորուստներ անեն:

Նշենք, որ ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ:http://www.tert.am/am/news/2017/02/25/hrant-meliq-shahnazaryan/2290152


Հրանտ Մելիք Շահնազարյանն ասաց, որ Ադրբեջանը փորձել է Աղդամի դեպքերի 25-ամյակի հետ կապված ինչ-որ հարձակում կազմակերպել և որոշակի հաջողություններ գրանցել՝ հետագայում դա փորձելով ներկայացնել որպես վրեժխնդրություն: Ըստ նրա Ադրբեջանը՝ իր հեղինակությունը, քաղաքականությունը կառուցում է բացառապես հակահայկական որոշակի հաջողություններ ցույց տալու մոլուցքով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել