Картинки по запросу ԼարսՀայտնի է` տնտեսության համար կենսական նշանակություն ունի արտահանումը: Հայաստանից արտահանվող ապրանքների մեծ մասը բաժին է ընկնում ռուսական շուկային:
Գաղտնիք չէ, որ Հայաստանը տարվա մեջ մի քանի անգամ խնդիրներ է ունենում Լարսի անցակետի անանցանելիության հետ: Սա խնդիր է, որի լուծման համար կողմերը մշտապես փորձել են որոշակի պայմանավորվածություններ ու այլընտրանքներ գտնել:

Անգամ քննարկվում էր լաստանավերի միջոցով բեռնափոխադրումներ կազմակերպելու հարցը: Ինչևէ, վարչապետ Կարեն Կարապետյանի այցը Վրաստան նշանավորվել է նաև այս տեսանկյունից: Վերջինս իր գործընկերոջ հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է, թե Վերին Լարսին այլընտրանք կլինի: Ինչպես տեսնում ենք, ցամաքային այլընտրանքային ճանապարհների քննարկման հարցը մտնում է նոր փուլ: Մասնավորապես՝ խոսքը գնում է Հարավային Օսիայի կամ Աբխազիայի տարածքով դեպի Ռուսաստան տանող ճանապարհները բացելու մասին, որը դեռևս 2011 թվականին քննարկումների փուլում էր:

Չափազանց կարևոր է նաև նկատել, թե ինչ համատեքստում են Ռուսաստանի և Վրաստանի կողմից հայտարարություններ արվել: Եթե մեկ խոսքով ամփոփենք, ապա պայմանավորվածությունների շուրջ բանակցություններն այս անգամ, կարծես, ավելի առարկայական են:

Ինչևէ, ժամանակը ցույց կտա, թե ինչպիսի զարգացումներ կլինեն, այնուամենայնիվ, կարելի է փաստել, որ վարչապետի այցը Վրաստան արդյունավետ էր նաև այս հարթության վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել