Փետրվարի 25-ին, ժամը 02:36-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Երևանյան փողոց 37 շենքի դիմաց տեղի է տեղի ունեցել ՃՏՊ հրդեհի բռնկումով, կա մեկ տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հաղորդում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը:


Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը տուժող՝  1998 թ. ծնված Հ. Ռ.-ին  տեղի ուժերով տեղափոխել են Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի վիճակը գնահատել են ծանր:


Հրդեհը մեկուսացվել է Ժամը 02:53-ին, մարվել՝ 03:00-ին:


Այրվել է Հ. Ռ.-ին պատկանող <<Վազ 21015>> ավտոմեքենայի շարժիչի հատվածը 2 քմ և առջևի անվադողերը ամբողջությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել