Գնալով ավելի եմ անհանգստանում, որ կկրկնվի 2009 թվականի արտարժույթային ճգնաժամը։ «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ վերջին շաբաթվա ընթացքում ԿԲ-ն 21 միլիոն դոլարի ինտերվենցիա է արել արտարժույթի շուկա, որպեսզի թույլ չտա դրամի կոլլապս։ Ընդ որում, սա զուգորդվում է արտարժույթի ահագնացող արտահոսքով։ Ասում են՝ անգամ եղել են դեպքեր, երբ գործարարները գույքի գրավադրմամբ վարկ են վերցրել ու այդ գումարը տեղափոխել են արտասահման։
Հիմա դոլարի կուրսը 414 դրամ է, բայց եթե այս դինամիկան պահպանվի, ապա շուտով կառաջանա արտարժույթի դեֆիցիտ, ու ԿԲ-ն ստիպված կլինի անցած անգամվա նման ինքնաթիռով արտարժույթ բերել Հայաստան, կամ էլ համակերպվել դրամի անկառավարելի արժեզրկման հետ, իսկ եթե հաշվի առնենք, որ աշխատավարձ մարդիկ ստանում են որպես կանոն դրամով՝ առանց էսքան դոլարի/եվրոյի համարժեքության, ապա սա ուղղակիորեն խփելու է մեր գրպաններին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել