Image resultԴերասանուհի Մոնիկա Բելուչին Սերբիայի մայրաքաղաքում բացել է Բելգրադի 45-րդ FEST կինոփառատոնը: Այդ մասին հայտնում է TASS-ը:

Բացման արարողությանը Բելուչին Էմիր Կուստուրիցայի «Հարդագողի ճանապարհով» ֆիլմի նկարահանող խմբի հետ միասին անցել է կարմիր գորգով: Ֆիլմը, որում գլխավոր դերերը տարել են Բելուչին և Կուստուրիցան, դարձել է փառատոնի բացման ֆիլմը:

«Ինձ համար մեծ պատիվ է, որ մեր ֆիլմը բացում է այսպիսի երկար պատմություն ունեցող փառատոնը: Մաղթում եմ FEST-ին երկար տարիներ և մեծ հաջողություն»,- ասել է նա:

Դերասանուհու խոսքերով իր համար պատիվ էր աշխատել Կուստուրիցայի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել