Image result for питевая водаՀռոմի պապ Ֆրանցիսկոսը մտահոգություն է հայտնել, որ խմելու ջրի անբավարարությունը կարող է առաջացնել նոր համաշխարհային հակամարտության:

«Ջուր ունենալու իրավունքը որոշիչ է հանդիսանում մարդու գոյատևման և մարդկության ապագայի համար: Եվ ես ինձ հարցնում եմ, ջրի պատճառով մենք չենք շարժվում արդյոք մեծ համաշխարհային պատերազմի ուղղությամբ»,- հայտարարել է Ֆրանցիսկոս պապը ջրային պաշարների հասանելիության իրավական ասպեկտներին նվիրված կոնֆերանսի ժամանակ:

ՄԱԿ-ի տվյալներով` ներկայումս ջրային պաշարների պակաս ունեն աշխարհի բնակչության 40%-ը, մաքուր ջրից զրկված են 783 միլիոն մարդ:

«ՄԱԿ-ի հրապարակած թվերը չեն կարող մեզ անտարբեր թողնել: Ամեն օր հազարավոր երեխաներ մահանում են ջրի հետ կապված հիվանդություններից: Ամեն օր վարակված ջուր են օգտագործում միլիոնավոր մարդիկ: Հարկավոր է կանգ առնել և իրադրությունը շտկել: Բարեբախտաբար, դա անհնար չէ, սակայն դա շտապ գործ է»,- ընդգծել է Հռոմի պապը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել