Մեղրահացը մեղվաբուծության շատ արժեքավոր մթերք է, որը կօգնի փոխարինել սինթետիկ վիտամիններին և առողջացնել օրգանիզմը: Դա ոչ միայն վիտամինների պահեստարան է, այլև միջոց, որը կփոխարինի կես դեղատուփին:

Ինչ նպատակներով և ինչպես է օգտագործվում մեղրահացը, կպատմենք ստորև:

Այս մթերքը հարուստ է D, C, B1, B2, B6, A, P, E վիտամիններով, մագնեզիումով, ցինկով, յոդով, կալցիումով, երկաթով, կալիումով, օրգանական թթուներով:

Ինչպես ընդունել մեղրահացը

Մեղրահացը հարուստ է հակաօքսիդանտներով, այն բարձրացնում է օրգանիզմի տոնուսը, իմունիտետը և արյան մեջ հեմոգլոբինի պարունակությունը, կանխում է կաթվածը և օգնում է սրտանոթային համակարգի հիվանդությունների դեպքում: Նպաստում է տղամարդկային ուժի ավելացմանը. դա պոտենցիայի բնական կենսական խթանիչ է:

Մեղրահաց օգտագործում են հղի ժամանակ և կրծքով կերակրելիս: Մեղրահաց ընդունել խորհուրդ է տրվում նաև նյարդային և էնդոկրին համակարգերի և ստամոքսաղիքային տրակտի բուժման համար:

Ինչպես կիրառել մեղրահացը

1. Ավիտամինոզի կանխարգելման համար

Օրը մեկ անգամ աշուն-ձմռան ընթացքում 1 թ/գ (20-30 գ.) մեղրահաց օգտագործիր: Արդյունքում քունդ ավելի ամուր կդառնա, կմոռանաս քրոնիկական հոգնածության մասին, մազերդ և եղունգներդ կամրանան, լավ կաճեն, մաշկդ առողջ երանգ կստանա:

2. Պանկրեատիտի դեպքում

Ընդունիր 1-ական թ/գ մեղրահաց առավոտյան և երեկոյան ուտելուց 25 րոպե առաջ: Բուժման կուրսը մեկուկես ամիս է տևում: Լավ արդյունքի հասնելու համար կարելի է զուգահեռ բուսական եփուկներ խմել:

3. Անեմիայի դեպքում

Արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը բարձրացնելու համար այսպիսի ըմպելիք պատրաստիր՝ 50 գ մեղրահացը և 200գ բնական մեղրը լուծիր 0,5 լ տաք եռացած ջրի մեջ: Թող ըմպելիքը 2 օր թրմվի: Քառորդ բաժակ բուժիչ ըմպելիք խմիր օրը 3 անգամ ուտելուց կես ժամ առաջ:

4. Մրսածության դեպքում

Գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակի դեպքում, որոնք ուղեկցվում են բարձր ջերմությամբ և ուժեղ հազով, օգնում է այս բուժումը՝ երեխաները պետք է օրը 3 անգամ 0,5-ական գ. մեղրահաց ուտեն, մեծահասակները՝ 2-ական գ.:

5. Բարորակ ուռուցքների դեպքում

Մեղրահացով բուժումը շատ դեպքերում օգնում է խուսափել վիրահատությունից:

Ամեն օր ուտելուց կես ժամ առաջ, օրը 2 անգամ բերանի մեջ ներս ծծել 1/3 թ/գ մեղրահաց: Բուժման կուրսը 3 ամիս է, այդ ընթացքում պետք է մոտ կես կգ մեղրահաց օգտագործել:

6. Շաքարային դիաբետի դեպքում

Բուժման կուրսի ընթացքում արյան մեջ շաքարի քանակը զգալիորեն պակասում է: Լավ հնարավորություն կա, որ հետագայում մեղրահացի ընդունումը կօգնի հաղթահարել հիվանդությունը: 2 թ/գ մեղրահացը ներս ծծիր օրը 3 անգամ ուտելուց կես ժամ առաջ: Կես ժամ ոչ մի հեղուկ չխմես, որպեսզի օրգանիզմը մեղրահացն ավելի լավ յուրացնի:

Երեխաներին խորհուրդ ենք տալիս օգտագործել կես թ/գ օրը 3 անգամ, նույնպես ուտելուց 30 րոպե առաջ: Լավ է բուժումը համալրել կռատուկի արմատով եփուկներ խմելով:

7. Բարձր ճնշման դեպքում

1-ական թ/գ օրը 2 անգամ մեղրահացի և մեղրի խառնուրդ ընդունիր 1:2 հարաբերակցությամբ: Բուժման կուրսը 2 ամիս է: Այդ ընթացքում ցանկալի է նաև բույսերի եփուկներ խմել:

8. Իմունիտետի ամրացման համար

       

Վիտամինային խառնուրդ պատրաստել՝ խառնիր 15 գ մեղրահացը 1 գ կերակրող մեղուների կաթը և 200 գ մեղրը: Խառնուրդը պահիր սառնարանում մուգ ապակե տարայով, փակ կափարիչով: 1-ական թ/գ խառնուրդ ընդունիր առավոտյան քաղցած ստամոքսին: Ընդունման կուրսը 1 ամիս է:

9. Մազերի համար միջոց

1 ճ/գ մեղրահացը փոշի դարձրու: 1 բաժակ տաք ջուր ավելացրու և խառնիր: Շամպունով լվալուց հետո մազերդ ողողիր այդ խառնուրդով և լավ լվա ջրով: Այդ պրոցեդուրան կօգնի վերականգնել մազերը և ազատվել թեփից:

10. Դեմքի դիմակ

Խառնիր 50 գ. մեղրահացը, 50 գ. մեղրը և 5 գ. ակնամոմը: Խառնուրդի վրա ջուր լցրու, որպեսզի դիմակը թթվասերի բաղադրություն ստանա: Քսիր դեմքիդ և լանջաբացվածքիդ: Թող 30 րոպե, լվա տաք ջրով և ամենօրյա քսուք քսիր: Այս միջոցը մաշկդ կդարձնի գեղեցիկ, փափուկ, հարթ և փայլուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել