Image result for թալիշԱյսօր առավոտից սկսած՝ հակառակորդը տարբեր տրամաչափի ականանետերից, այդ թվում՝ 120 միլիմետրանոց և Դ-44 տիպի հրանոթներից շարունակել է հյուսիսային ուղղությամբ խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել ժամը 10:00-11:30-ի սահմաններում:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։
Ընդհանուր առմամբ արձակվել է 50 արկ, որից 36-ը Դ-44 տիպի հրանոթից, 14-ը՝ ականանետերից: Հատկանշական է, որ այդ ընթացքում թշնամին թիրախավորել է ոչ միայն մարտական հենակետերը, այլև Թալիշ բնակավայրը, որի ուղղությամբ 120 միլիմետրանոց ականանետից և Դ-44 հրանոթից արձակել է 4 արկ:
Հրետակոծության արդյունքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

Ադրբեջանը շարունակում է լարվածություն հրահրել առաջնագծի ողջ հատվածում, որպեսզի մանր սադրանքների քաղաքականությամբ «շոշափի» հայկական դիրքերը, ստուգի զորքերի զգոնությունն ու չդիմելով լայնածավալ ռազմական գործողությունների պատճառի մարդկային կորուստներ։
Կոնկրետ Թալիշի ուղղությամբ ակտիվությունը պայմանավորված է Բաքվի ղեկավարության ցանկությամբ թույլ չտալ Թալիշի վերաբնակեցումն ու վերականգնումը։ Կրակի տակ պահելով գյուղը՝ Ադրբեջանը ցանկանում է պահպանել հետապրիլյան ստատուս քվոն` սահմանագծի, դիրքերի կոնֆիգուրացիայի առումով ու թույլ չտալ խաղաղ բնակչության վերադարձ։

Հարվածելով բնակավայրերին, խաղաղ բնակչությանը՝ Բաքուն ցանկանում է «պատասխան» կրակ ստանալ հայկական կողմից և դա ցուցադրելով միջազգային հանրությանը՝ փորձել լարվածության մեղքը բարդել հայկական կողմի վրա, իսկ Մինսկի խմբին «առիթ»` կրկին անգամ «անատամ» և հավասարության նշան դնող հայտարարություններով հանդես գալ։

Արցախի ՊԲ-ն բազմաթիվ անգամ հայտարարել է, որ ՊԲ–ի ստորաբաժանումներն երբեք չեն թիրախավորում ադրբեջանական խաղաղ բնակչությանն ու բնակավայրերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել