Image may contain: 1 person20-րդ դարում անկախություն ստացած կամ ձեռք բերած պետությունները անհաջողություն են կրել այն դեպքերում, երբ փորձել են դեմոկրատական կարգեր հաստատել, իսկ հետո մտածել տնտեսության զարգացման ու ազգաբնակչության բարեկեցության աճի մասին: Նրանք ո՛չ ժողովրդավարական կարգեր են հաստատել և ո՛չ էլ տնտեսություն զարգացրել: Իսկ այն պետությունները, որոնք որպես առաջնայնություն տնտեսական զարգացման խնդիրն են դրել, որոշակի ժամանակաշրջան անց թե՛ տնտեսություն են զարգացրել և թե՛ ամուր ժողովրդավարության հիմքեր դրել: Աղքատ երկիրն այն միջավայրը չէ, որում կարող է ժողովրդավարություն հաստատվել, իսկ Հայաստանն այսօր հենց տառապում է աղքատության ճիրաններում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել