Image may contain: 1 person, sitting and textԱյսօր իր հերթական ուղերձում Հայաստանում քաղաքական ապաստան ստացած թալիշ հասարակական-քաղաքական գործիչ, լրագրող, Թալիշական ազգային շարժման անդամ Շահին Միրզաևը հանդես է եկել չափազանց կարևոր և ուշագրավ հայտարարությամբ՝ առաջարկելով հայկական և թալիշական կողմերի միջև ստեղծել գործակցության բոլորվին նոր և սերտ ձևաչափ:

Համաձայն այդ առաջարկի՝ հաշվի առնելով պետականության բացակայության և հետևաբար միջազգային տարբեր կառույցներում և ատյաններում ներկայացված չլինելու հանգամանքը՝ Թալիշ ժողովրդի ավագների խորհուրդը այս ժողովրդի իրավունքների բարձրաձայնման և պաշտպանության լիազորությունը միջազգային հարթակներում կարող է փոխանցել հայկական կողմին:

Առաջարկն, անշուշտ, դեռևս կարիք ունի կողմերի միջև լրացուցիչ համաձայնեցման, սակայն նման վստահության առկայության փաստն ինքնին արդեն իսկ խոսում է, որ հայ-թալիշական գործակցության ասպարեզում առաջիկայում ականատեսն ենք լինելու չափազանց ուշագրավ զարգացումների, որոնք կարող են հանգրվանային լինել թալիշական ազգային-ազատագրական պայքարի ողջ պատմության և ապագայի կտրվածքով:

#հայթալիշականգործակցության

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել