Մեր կողային տեսողությունը, որը կազմում է մեր տեսադաշտի հիմնական մասը, 190 աստիճան է: Սակայն մեր տեսողությունը մեզ խաբում է. սա փաստ է, կան բազմաթիվ ապացույցներ:

BlogNews-ը մի հետաքրքիր եղանակ է գտել դա ապացուցելու:

Դուք պարզապես պետք է կետրոնացնեք ձեր տեսողությունը ներքևի նկարի վրայի X նշանի վրա և այլ կողմ չնայեք: Դուք կտեսնեք, թե ինչպես է կողային տեսողությունը գեղիցիկ աստղերի դեմքերը վերածում «հրեշների»:

Դեմքերն աղավաղվում են, անյպես չէ՞: Եվ որքան երկար ենք մենք նայում X նշանին, այնքան ավելի շատ են աղավաղվում դեմքերը: Սակայն ո՞րն է սրա պատճառը:

Աչքի ցանցաթաղանթում կա մի հատված, որը կոչվում է դեղին կետ: Այն պարունակում է մեր ակնագնդի ռեցեպտորների մեծամասնությունը, որոնց շնորհիվ մենք կարողանում ենք հնարավորինս պարզ տեսնել: Այն պատում է մեր տեսադաշտի հիմնական մասի 10%-ը և ցույց է տալիս այն, ինչի վրա կենտրոնացած են մեր աչքերը:

Այս օրինակում մեր տեսադաշտի հիմնական մասը դատարկ է. առկա է պարզապես սև տարածություն վրա սպիտակ գույնի X նշան: Ուղեղը փորձում է ինֆորմացիա ստանալ մեր տեսադաշտի հիմնական մասից դուրս գտնվող հատվածներից, տվյալ պարագայում՝ աջ և ձախ կողմում տեղադրված նկարներից: Այս ինֆորմացիայի աղբյուրները, այսպես ասած, «վստահելի» չեն, և ուղեղը փորձում է դրանք միավորել մեկ պատկերի մեջ: Բացի այդ՝ այն փորձում է վերլուծել նկարները չափազանց կարճ ժամանակահատվածում, քանի որ դրանք անընդհատ փոխվում են: Այսպիսով՝ դեմքերը տարբերակելու կարողությունը չեզոքանում է. մեր ուղեղը միավորում է դեմքերից տարբեր հատվածներ մեկ պատկերի մեջ, և մենք տեսնում ենք «հրեշների»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել