Tert.am-ը գրում է.
 Մի քանի արկ են նետել դեպի գյուղի դպրոց և սահմաններին  հարակից մասերում․ Tert.am-ի հետ զրույցում պատմեց Թալիշի համայնքապետ Վիլեն Պետրոսյանը՝ խոսելով այսօր ադրբեջանական զինուժի կողմից Թալիշը արկակոծելու մասին:
 «Ես ինֆորմացիան ճշտել եմ համայնքում գտնվող տղամարդկանցից, ինքս համայնքում չեմ եղել: Առանձնապես բան չի եղել»,- ասաց նա: Պատմեց, որ հիմա համայնքում միայն 10-15 տղամարդ կա,  որոնք մշտապես գյուղում են լինում:  Ընտանիքներ, ըստ Վիլեն Պետրոսյանի,   գյուղում չկան:
 Թալիշի համայնքապետը հավատացրեց, որ համայնքը ոչ մի վնաս չի կրել, զոհեր ու վիրավորներ ևս չկան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել