Հայաստանի և Եվրամիության միջև նոր համաձայնագիրը կարող Է ստորագրվել մոտ ժամանակներս: Բեռլինում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: «Կարծում եմ՝ մոտ ժամանակներս այն կստորագրվի»,-ասել է նա:

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ «Հայաստանի դիրքորոշումը միշտ Էլ այն Է եղել, որ մենք պետք Է աշխատենք ինչպես ԵՄ-ի, այնպես Էլ Եվրասիական տնտեսական միության համար: Մենք չպետք Է հակադրենք այս երկու վեկտորները»,-նշել Է նա:

Սարգսյանի խոսքով՝ Հայաստանը և ԵՄ-ն հարկադրված Էին նոր համաձայնագրի շուրջ վերստին սկսել աշխատանքը, քանի որ նախորդ տարբերակն արգելափակվել Էր Բրյուսելի կողմից: «Ցավոք, բանակցությունների վերջին փուլում եվրոպացի գործընկերների դիրքորոշումն ավելի կոշտ դարձավ, ուստի մենք վերագործարկեցինք գործընթացը»,-պարզաբանել Է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել