Մանչեսթեր Յունայթեդն ամռանը կխաղա Ռեալի և Բարսելոնայի հետArmsport.am-ը գրում է.

Նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ տեղի կունենա Չեմպիոնների միջազգային գավաթ մրցաշարը, որին կմասնակցեն Մադրիդի «Ռեալը», կատալոնական «Բարսելոնան», Թուրինի «Յուվենտուսը» և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»:

Այս մասին գրում է RAC1-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, իսպանական գրանդները միմյանց հետ կխաղան հուլիսի 29-ին Մայամիում: Կապտա-նռնագույնները «Յուվենտուսի» հետ կմրցեն հուլիսի 22-ին, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ հուլիսի 25-ին: 

Այս խաղերից հետո կատալոնական թիմը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի Եվրոպայում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել